Բելգիացի նկարչի դեկորատիվ անվադողերը գեղեցիկը գնահատողների համար

Բելգիացի նեո-կոնցեպտուալ ժանրի նկարիչ Վիմ Դելվուան ստեղծել է դեկորատիվ անվադողերի մի ամբողջ շարք: 50-ամյա նկարիչը աշխարհում հայտնի է իր նորարար և զարմանալի նախագծերով: Վիմ Դելվուայի նշանաբանն էլ իր պես չկչկնվող է ու զարմանալի “we make money not art” (Մենք ոչ թե արվեստ այլ փող ենք ստեղծում), իսկ իր ստեղծագործությունների գերխնդիրը սպառողին զարմանք պատճառելն է: Այսպես 8 տարի առաջ նկարիչը տարվեց անվադողերով, շուտով ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում երբեմնի անվադողերը վերածվեցին իսկական արվեստի գործերի: Այսօր արդեն Վիմ Դելվուայի աշխատանքներում գեղեցիկը գնահատողները կգտնեն անվադողերի ամենալայն տեսականին: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: