Ավտոմեքենայի դիմապակու սառեցման խնդիրը լուծելու 6 միջոց ձմռանը

Սառնամանիքին դիմապակին հաճախ է պատվում սառույցով:Դա կտրուկ վատացնում է վարորդի տեսողական դաշտը հետևաբար և ազդում է ճանապարհային անվտանգության վրա:

Դիմապակու սառցակալման պատճառը մեքենայի սրահի խոնավության բարձր մակարդակն է: Դրսի և ներսի ջերմաստիճանի էական տարբերության հետևանքով նրանք սկզբում գոլորշիով են պատվում ապա սառույցի վերածվում:Հարկ է նշել նաև, որ այս պրոցեսը կախված է նաև դիմապակու որակից: Բայց ո՛չ բարձրորակ, ո՛չ էլ ցածրորակ դիմապակիները ապահովագրված չեն վտանգից:

Ինչպես կրճատել սրահում առկա խոնավությունը և դրանից բխող գոլորշին, որի “շնորհիվ” էլ դիմապակին սառցակալում է:

1.Ձմռանը ընթացքի ժամանակ պետք է պարբերաբար օդի շրջանառություն կատարվի ցանկալի է տաք: Հոսանքը պետք է ուղել դեպի կողային և դիմային ապակիներ:

2.Ձմռանը ցանկալի է նախապատվությունը  տալ տեքստիլային այլ ոչ թե ռետինե գորգերին: Տեքստիլային գորգերը խոնավությունը ներծծում են, այն ժամանակ, երբ նրանց ռետինե “բարեկամները” խոնավությունը պահպանում են ջրի տեսքով ինչն էլ հետագայում վերածում գոլորշու, ապա՝ սառույցի:

3.Մեքենայի ապակիները սառչում են ոչ միայն ընթացքի ժամանակ: Սառցակալման համար բարենպաստ պայման է նաև ցուրտ գիշերը, դե իսկ վերջինիս սառցե հետևանքների մասին ինքներդ էլ գիտեք: Շարժիչը միացնելուց հետո նախքան շարժվելը սպասեք մինչև մեքենայի սրահն ամբողջությամբ կտաքանա այնուհետև զգուշությամբ մաքրեք սառույցն ու արդեն կարող եք շարժվել:

Ինչպե՞ս պայքարել սառցակալման դեմ

  1. Ավտոկանգառ հասնելուց 5-10 րոպե առաջ անջատեք մեքենայի սրահի փեջերը և կիսաբացեք մեքենայի պատուհաններից մեկը:
  2. Մեքենան կանգնեցնելուց հետո մի քանի րոպե բաց թողեք դռները.Այսպիսով դուք կհավասարեցնեք դրսի և ներսի ջերմաստիճանը
  3. Կարող եք անգամ օգտագործել հին ու բարի ավանդական մեթոդները: Կտորից անձեռոցիկի վրա աղ լցրեք և մաքրեք դիմապակին ներսից: Այդ կերպ սառցակալումն ավելի դանդաղ կընթանա: