Ինչու՞ չի կարելի օգտագործել ձմեռային անվադողերը ամռանը

Շատ վարորդներ խնայում են ամառային անվադողերի վրա, մոտավորապես այսպես.

- Ձմեռային անվադողերը օգտագործում են նաև ամռանը, որը նույնքան վտանգավոր է, որքան ամառային անվադողերի օգտագործումը ձմռանը: Բանն այն է, որ ամառային և ձմեռային անվադողերի բաղադրության խառնուրդները տարբեր են:Ամռան բարձր ջերմաստիճանը ձմեռային անվադողերը փափկում են փոխվում է նրանց կառուցվածքը հետևաբար և մեքենայի ընթացքն ու արգելակումը այլ կեպ է ընթանում:

Արգելակումը դառնում է ոչ արդյունավետ, այսպես.Ամռանը  արգելակման ճանապարհը ձմեռային անվադողերով 6 մետր ավելի երկար է, քան ամառային: Փորձը ցույց է տալիս, որ ամռանը, երբ ամառային անվադողերով երթևեկող մեքենան արգելակումից հետո արդեն կանգնել է, ձմեռային անվադողերով մեքենան դեռ ընթացքի մեջ է 37կմ/ժ արագությամբ: Պարզ է , որ, եթե ձմեռային անվադողերով արգելակումից հետո ընթացքն ավելի երկար է հետևաբար վառելիքի ծախսն 15%-ով ավելի շատ է:


Ու դուք դեռ այն կարծիքին եք, որ խնայե՞լ եք չգնելով ամառային անվադողեր: