Աշխարհի ամենաերկար ավտոճանապարհային թունելը

Իր աշխարհագրական դիրքի պատճառով Նորվեգիայում գրեթե անհնար է եղել տեղափոխվել մի վայրից մյուսն առանց անցնելու լեռների միջով: Իրավիճակը փոխվեց այն ժամանակ, երբ կառավարությունը ձեռնարկեց կառուցել զանազան թունելներ և կամուրջներ` խնայելու ժամանակն ու առավել հեշտ դարձնելու ճանապարհաընթացքը: Իսկ թունելներից ամենաերկարը` ոչ միայն Նորվեգիայում, այլև ամբողջ աշխարհում` Լերդալն է:
Այն ունի 24.51 կմ երկարություն, որը միմյանց է կապում Լերդալ և Աուրլանդ գյուղերը, միաժամանակ ապահովելով մշտական կապը  մայրաքաղաքի` Օսլոյի, և մյուս խոշոր քաղաքի` Բերգենի հետ: Կառուցվել է 1992-ին և ունի մի շարք կարևորագույն հատկություններ, որոնցից մեկն այն է, որ այն դարձավ եվրոպական E16 ճանապարհաուղու կարևորագույն մասնիկը:

Ինժեներների համար առկա բարդությունը կայանում էր նրանում , որ ապահովեին անվտանգությունը թունելի մոնոտոն հատվածում, քանի որ վարորդները կարող էին կորցնել կոնտրոնացումը: Նրանք նաև ամեն 6 կմ-ը մեկ կառուցեցին քարանձավներ, որտեղ կարող էին հանգստանալ վարորդները, որը նաև լավ լուծում էի կլաուստրաֆոբիայով տառապող մարդկանց համար:

Մեծ ուշադրություն է դարձված լուսավորությանը: Հենց թունելում օգտագործվում է սպիտակ լույս, իսկ լեռնային քարանձավներում կապտադեղնագույն լուսեր, որոնք ստեղծում են ցերեկային լույսի և մայր մտնող արևի տպավորություն, որն էլ չի շեղում վարորդի ուշադրությունը:
 

Մյուս կարևորագուն փաստը օդափոխությունն է: Այն միակ թունելն է, որն ունի օդի մաքրման համակարգ: Այն գտնվում է  Աուրլանդից 9.5 կմ հեռավորության վրա , այդ տեղից էլ մաքրում է  փոշու երկօքսիդները և ազոտը: