10 ամենատգեղ ժամանակակից մեքենաները

Մեքենաների տգեղ մոդելավորում եղել է բոլոր ժամանակներում:

Ստորև ներկայացված մեքենաները մի անգամ չէ, որ ճանաչվել են մեր ժամանակների ամենատգեղ, գեղագիտությունից զուրկ փոխադրամիջոցները,ոչ միայն պահանջարկ չունենալու,այլև  դիզայներական մտահաղացման և ճաշակի,մեղմ ասած,բացակայության պատճառով:

 Fiat Multipla.Չնայած իր հարմարավետությանը,այս մեքենան իր տեսքով արդեն իսկ տհաճություն է առաջացնում, կարծում եմ հասկանալի է թե ինչի "շնորհիվ":

Pontiak Aztek. Այս մեքենան մի անգամ չէ,որ ճանաչվել է վատագույնը: Վերջինս Citroen-ի ամենամեծ ձախողումն է:


Иж-Фабула. Այս մեքենան արտադրվել է շուրջ 2 տարի, և այդ ողջ ընթացքում այդպես էլ չի գտել իր սպառողին: Կարծում ենք այսքանով ամեն ինչ ասված է:

 

Toyota Prius. Դե իսկ այս մեքենան  պատիվ է ունեցել հայտնվելու անգամ Forbes-ի վատագույնների տասնյակում:

 

Tata nano. Փոքր անվադողեր, անհարմար նստատեղեր և ահա, դու վերջին հարյուրամյակի ամենատգեղ մեքենաներից մեկն ես:
 
Seat Altea. Այս մեքենայի տեսքն արդեն իսկ թույլ չի տալիս տեսնել նրա առավելությունները,եթե դրանք իհարկե գոյություն ունեն: Մասնագետները նմանեցնում են այն փոքրիկ հողաթափի, իսկ դու՞ք:
 
Subaru Tribeca. Այս մեքենայի դիզայները, այն ստեղծելուց հետո զրկվել է աշխատանքից: Հետևությունները թողնում ենք ձեզ:
 
Hyundai Coupe. Դե ինչ.կարծես թե կորեացիները շատ են ոգևորվել այս մեքենայի նախորդ տարիների հաջողությունից, և ռեսթայլինգի արդյունքում երբեմնի "գեղեցկուհուն" վերածել են "հրեշի":
 
Subaru baja. Մեքենաների ոճերի անհասկանալի համադրության արդյունք հանդիսացող այս մեքենան ևս չի խուսափել մեր տասնյակից:
 
Chevrolet SSR. Այս մեքենան մեղմ ասած ծիծաղելի տեսք ունի,կարծես մուլտֆիլմից դուրս եկած լինի: