Իսրայելում մեքենաներից պատրաստված 20 մետրանոց շիշ են տեղադրել

Իսրայելական Shalmor Avnon Amichay/ Y&R Interactive գործակալությունը ավտոտրանսպորտային պատահարների հետևանքով ջարդված մեքենաներից շիշ է տեղադրել Թել-Ավիվում:

Այս 20 մետրանոց շիշը ստանալու համար օգտագործվել է 15 տոննա մետաղ, այսինքն՝ վթարի հետևանքով աղբանոցում հայտնված շուրջ 80  ավտոմեքենա:

Մասնագետների քրտնաջան աշխատանքի հետևանքով երբեմնի մետաղները իրար միանալով ստացել են ահա այսպիսի հսկա շշի տեսք, իսկ վերջինիս վրայի ցուցանակն ասում է ,,Մի՛ նստեք ղեկին ոչ սթափ վիճակում,,

Հիշեցնենք նաև,որ նմանատիպ հուշարձան տեղադրվել է նաև Մոսկվայում 2009-ին:

12 մետրանոց շիշը Մոսկվայում տեղադրվել է Նոյեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը՝ Նոյեմբերի 15-ին, այդ օրը, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2005թ-ի որոշմամբ, ավտոտրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների հիշատակի միջազգային օրն է: