director image

Մեծ Անիվ

պահեստամասերի վաճառակետերի ամենամեծ ցանցը:

«Մեծ Անիվ» բրենդը հիմնադրվել է 1999 թվականին:

Ի սկզբանե մասնագիտացած էր շինարարական և հատուկ տեխնիկայի, բեռնատար և գյուղատնտեսական նշանակության տրանսպորտային միջոցների համար նախատեսվող անվադողերի վաճառքով: Այդ պատճառով ընկալվում էր որպես մեծ անիվներ (անվադողեր) վաճառող բրենդ:

Առաջին հենակետը հանդիսացավ 20 ք.մ. մակերես ունեցող Չարենց 90 հասցեում գտնվող փոքրիկ խանութը, որտեղից, հետագայում, ձևավորվեց Հայաստանում գործող անվադողերի, անվահեծերի, մարտկոցների, ավտոյուղերի և պահեստամասերի վաճառակետերի ամենամեծ ցանցը:

1990-ական թվականների վերջին քաոսային շուկան և ապրանքային դեֆիցիտի խնդիրը պատմականորեն ստեղծեցին նպաստավոր պայմաններ բրենդի զարգացման համար: Շուկայի ուսումնասիրությունների, վաճառքների գրագետ համակարգի, ապրանքային և գնային արդյունավետ քաղաքականություն ունենալու շնորհիվ «Մեծ Անիվը» կարճ ժամանակահատվածում զբաղեցրեց ամուր դիրքեր ոչ միայն ''մեծ անիվների'', այլև մարդատար ավտոմեքենաների անվադողերի շուկայում:

Այսօր բրենդը հանդիսանում է գերմանական Continental, ճապոնական Nitto , Dunlop , ռուսական Kama, Viatti , եվրոպական Matador , թուրքական Petlas, Starmaxx և այլ աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը: Տարեցտարի ավելանում են մասնաճյուղերը, մատուցվող ծառայությունները և բարձրանում է սպասարկման որակը:

Կոդ՝ {{product.code}}
+
{{product.price | currency2}}

Ընդամենը

{{sum | currency2}}

Տեսնել զամբյուղը
Պատվիրել