Continental

Continental AG (FWB: CONG) - գերմանական անվադողեր արտադրող: Ընկերությունը արտադրության ծավալով Եվրոպայում զբաղեցնում է 2-րդ, իսկ համաշխարհային շուկայում 4–րդ տեղերը:

1871 հոկտեմբերի 8-ին , Հաննովեր քաղաքում հիմնադրվել է «Continental-Caoutchouc & Gutta-Percha Compagnie» բաժնետիրական ընկերությունը, որը արտադրում էր փափուկ ռետինե արտադրանք, ռետինապատ գործվածքներ, ամուր անվադողեր սայլակների և հեծանիվների համար:

XX դարի սկզբին անվադողերը, որոնք կրում էին Continental անվանումը ստացան համաշխարհային ճանաչում:

Ընկերության արտադրամասերը գտնվում են Գերմանիայում, Բելգիայում, Չիլիում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեդիայում, Լյուքսեմբուրգում, Չեխիայում, Թուրքիայում, Իսպանիայում եւ Միացյալ Նահանգներում:

Continental-ը ամբողջ աշխարհում վաճառում է ավտոմեքենաների, մոտոցիկլետների և հեծանիվների անվադողեր:

Ընկերության հիմնական հաճախորդներից են բեռնատար և մարդատար ավտոմեքենաների, ինչպես նաև ավտոբուսների այնպիսի արտադրողներ, ինչպիսիք են՝ Volkswagen, Daimler AG, Ford, Volvo, Iveco, BMW, General Motors, Toyota, Honda, Renault և Porsche ընկերությունները:

Զամբյուղ
ff78-96
{{product.price | currency2}}
+

Ընդամենը

{{sum | currency2}}

Տեսնել զամբյուղը Պատվիրել