General tire

General Tire-ի գործարանը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում` ԱՄՆ-ում, և հանդիսանում է գերմանական Continental ընկերության մասնաճյուղը: General Tire ամերիկյան կազմակերպությունը, որը հիմնվել է 1915թ.-ին, արտադրում է անվադողեր տրանսպորտային միջոցների լայն սպեկտորի համար` ուղևորատար, բեռնատար և արդյունաբերական ավտոմեքենաների համար:
1987թ.-ին Continental Tire North America-ն ձեռք է բերում General Tire ընկերությունը: Այժմ Continental Tire North America -ն ունի մոտ 9000 աշխատող և 5 գործարան, որոնք ցրված են ամբողջ Հյուսիսային Ամերիկայով: Այդ գործարաններն արտադրում են Continental ընկերության անվադողերի 1/3-րդ մասը: General Tire-ի անվադողերը մատակարարում են BMW, Ford, General Motors, Mercedes-Benz, Nissan, Toyota, Volkswagen, ինչպես նաև Caterpillar, John Deere, Freightliner, Mack և Volvo ընկերությունների ավտոմեքենաներին: