Kama

«Նիժնեկամսկշինա» ԲԲԸ-ն խոշորագույն ձեռնարկություն է, որը Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում անվադողեր արտադրողների շարքում զբաղեցնում է առաջատար դիրք:
Ընկերությունն արտադրում է Kama և Kama EURO ապրանքանիշերով ավտոմեքենաների անվադողեր:
Արտադրանքի տեսականին բաղկացած է ավելի քան 120 չափսերից և մոդելներից, որոնք մշակվում են «Кама» գիտատեխնիկական կենտրոնի մասնագետների կողմից:
«Նիժնեկամսկշինա» ԲԲԸ-ն համարվում է ռուսական շուկայում Fiat, Volkswagen և Skoda ավտոմեքենաներ արտադրողների միակ մատակարարը:
2012թ. «Տատնեֆտ» ընկերության արտադրողականությունը հասցվեց տարեկան 13 միլիոն հատ անվադող քանակի:
2013թ. մարտ ամսին «Տատնեֆտ» ընկերությունը իրականացրեց միլիոններորդ KAMA EURO անվադողի մատակարարումը Կալուգա քաղաքում գտնվող Volkswagen Group ընկերության հոսքագծին: