Viatti

Միջազգային ստանդարտներին և որակին համապատասխան Viatti ընկերության անվադողերը ստեղծվել են Եվրոպայում: Նրանք բարեհաջող անցել են տարատեսակ փորձաքննություններ և արժանացել փորձագետների ամենաբարձր գնահատականներին: Այս ընկերության անվադողերն արտադրվում են գերմանական էքսկլյուզիվ հումքով: Արդյունքում լույս տեսավ մի անվադող, որը հարմարավետության և ապահովության երաշխիք էր հանդիսանում վարորդների համար:
Անվադողերի այս ապրանքանիշի ստեղծման գաղափարը պատկանում է Վոլֆգանգ Հոլցբախին: Նա դեռ Continental ընկերությունում աշխատելու տարիներին էր հասկացել, որ պետք է ունենա սեփական անվադող արտադրող ընկերությունը:
Viatti ընկերության անվադողերն առաջին անգամ հանրությանը ներկայացվել են Մոսկվայի Միջազգային Ավտոմեքենաների սրահում: