Vitex

Vitex ընկերությունն ավելի քան 20 տարի է ինչ գործում է շուկայում: Vitex-ն ունի մեծ դիլերային ցանց, որն ընդգրկում է Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 տարածաշրջան` Մուրմանսկից մինչև Վլադիվոստոկ, ինչպես նաև ԱՊՀ երկրները՝ Վրաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան և այլն: Ընկերության արտադրանքը ներկայացված է ավելի քան 6000 մանրածախ խանութներում: 2010 թ.-ի տվյալներով Vitex-ն ընդգրկված է լավագույն 8 արտադրողների ցանկում, ովքեր պահում են Ռուսաաստանի սառեցնող հեղուկների 67%-ը շուկայում:

Vitex-ը տոսոլի, անտիֆրիզի, շարժիչի յուղի, արգելակող և ապակի մաքրող հեղուկի և այլ ավտոնյութերի խոշոր արտադրող է: Vitex Ultra G անտիֆրիզներն արտադրվում են Գերմանիայում Mitan Mineraloil GmbH ձեռնարկության հետ միասին և կապ ունեն հայտնի ավտոարտադրողների՝ MERCEDES-BENZ-ի, MAN և Volkswagen ընկերությունների հետ:

2005 թ.- ից Vitex ընկերությունների խումբը, հանդիսանում է գերմանական կոնցեռնի` Duran LUBRICANTS & Chemicals GmbH Fosser շարժիչային յուղերի բացառիկ ներկայացուցիչը Ռուսաստանում, որը 1921 թ.-ից արտադրում է ավտոքիմիայի ամենահայտնի ապրանքանիշերը: Այսօր Fosser բրենդի տեսականին ներառում է իր մեջ շարժիչ և արդյունաբերական յուղեր, հիդրավլիկայի համար նախատեսված յուղեր, քսուքներ, արգելակման հեղուկներ և անտիֆրզներ:

Vitex ընկերության հիմնական նպատակն է արտադրել որակյալ ապրանքներ և ստեղծել համատեղ և արդյունավետ բիզնես իր գործընկերների հետ: Ապրանքի բարելավումը և նորարարական մոտեցումը թույլ են տալիս ընկերությանը պահպանել հավատարիմ հաճախորդների ճանաչումը:

Կոդ՝ {{product.code}}
+
{{product.price | currency2}}

Ընդամենը

{{sum | currency2}}

Տեսնել զամբյուղը
Պատվիրել